Մարդու սահմանադրական իրավունքների հարցերով եվրոպական կենտրոնը վերջերս հրապարակել է զեկույց, որում բերված են մի քանի հարյուր իրաքցիների վկայությունը բրիտանացի զինվորների կողմից բռնության գործողությունների մասին, որոնք իրականացվել են Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ: Կենտրոնի ներկայացուցիչները հավաքված նյութերը փոխանցել են Միջազգային քրեական դատարան:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, զեկույցում ներկայացված է Իրաքի ավելի քան 400 բնակիչների ցուցմունք: Դրանցում կան հազարավոր հայտարարություններ ոչ պատշաճ վարքի մասին, որը կարելի է հավասարեցնել ռազմական հանցագործություններին, ինչպիսիք են՝ ծաղրուծանակը, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը:
Փաստաթուղթը բաղկացած է 250 էջից: Զեկույցի հեղինակները կարծում են, որ հաշվի առնելով հանցագործությունների պարբերականությունը՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը պետք է կրեն բարձրաստիճան զինվորականները: Կենտրոնի ներկայացուցիչները Միջազգային քրեական դատարանին կոչ են անում սկսել հետաքննություն:
Զեկույցի հեղինակները տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարարի և գլխավոր հրամանատարի վրա: Իրավախախտումներում հիշատակվում են էլեկտրաշոկի կիրառումը, հրկիզումը, սեռական ոտնձգությունները, կրոնական և մշակութային ստորացումները, բռնաբարությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքում է իրավախախտումների պարբերաբար լինելը և ընդունում է զինվորականների կողմից լիազորությունների չարաշահման մի քանի դեպք:









































