«Դրանք այնքան էլ բանակցություններ չէին, որովհետև բանակցություն սովորաբար լինում է, երբ լինում է փոխզիջում, երկխոսություն. վարչապետը եկել էր իր կարծիքը հայտնելու»,- երեկ ՀՀԿ-Փաշինյան հանդիպման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գլոբալ առումով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. «Մի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ բոլորս էլ քննարկենք, որովհետև բոլորս էլ մտահոգված ենք իրավիճակով, և մեր թիմի նպատակն է երկիրը չտանել ցնցումների, բայց միևնույն ժամանակ Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր մարմին, անկախությունը պետք է ապահովվի»:
Շարմազանովի խոսքով՝ ընդունված օրենքը որևէ կապ չունի արտահերթ ընտրությունների սահմանափակման հետ, որովհետև ընդունվել է կառավարության ծրագիրը, որտեղ նշված էր, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև մեկ տարվա ընթացքում. «Արտահերթ ընտրության անցկացման կոնկրետ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. սա է քաղաքական ուժերի հիմնական տարաձայնությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































