Կարմիր գինին առաջին տեղն է գրավում Կանադայի ամենասիրված գինիների շարքում։ Այս մասին վկայում են Statista վերլուծական պորտալի տվյալները։ «Կանադայում գինու օգտագործման 60 տոկոսը բաժին է ընկում կարմիր գինուն»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև հաղորդվում է, որ կանադացիները, գինի գնելով, ավելի հաճախ առաջնորդվում են ընկերների և բարեկամների խորհուրդներով։ Եվս մեկ կարևոր գործոն, որ ազդում է կանադացիների ընտրության վրա, ըմպելիքի գինն է,– ընդգծում են վերլուծաբանները։
![]()











































