ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարրեց 2018 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
«Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարց դրեցի ՀՀ քաղաքացիների, երևանցիների առաջ՝ ասացի ժողովուրդ, նրանք ովքեր քվեարկում են, ուզում են, կողմ են արտահերթ ընտրություններին՝ պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին և նա հավքաքեց 81 տոկոս ձայն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրադարձությունների զարգանում են շատ արագ: «Այդ ընտրությունները պետք թտեղի ունենա անհետաձգելիորեն»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:










































