«Ժողովրդի կամքը Աստծո կամքն է և պետք է ի կատար ածվի, գործող փաստաթղթերը չեն կարող լինել գործիք ժողովրդի կամքի իրագործումը խոչընդոտելու համար: Ակնհայտ է, որ ժողովուրդն ուզում է ֆիզիկապես ցրել Ազգային ժողովը, և ժողովրդի այդ կամքը պետք է անհապաղ իրականացվի, պետք է ձևավորվի հեղափոխական կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ… և պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ» – այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը կենդանի Սահմանադրություն է, իսկ Սերժ Սարգսյանի կեղծած սահմանադրությունը առ ոչինչ է:
«Մեր համոզմամբ՝ պետք է Ազգային ժողովը ցրել, եթե դիմադրում են, ուղղակի ձեռքից ու ոտքից բռնել և դուրս հանել այնտեղից: Նրանք իրավունք չունեն ժողովրդի իշխանություն իրականացնելու, քանի որ բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով յուրացրել են իշխանությունը տարիներ շարունակ: Նրանք ոճրագործներ են, այսօր այդ հանցավոր համագործակցությունը իր քաղաքական մասի ամբողջ կազմով իրեն երևակեց, և այդ կազմը պետք է կանգնի հայկական նյուրնբերգի առաջ: Մինչ այդ նրանց ձեռքից մանդատները պետք է վերցնել»,- նշեց Ավետիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































