Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանձնարարել է ստուգել տնային կենդանիների համար կերերի գնագոյացումը՝ անտուն կենդանիների փրկության «Նևադոյի առաքելություն» կառավարական արշավի շրջանակում՝ փոխանցում է Associated Press-ը:
Կարակասում կենդանիների իրավունքների պաշտպանների մասնակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ նախագահն իր խնամակալության տակ է վերցրել մոխրագույն և սպիտակ գույներով փողոցային կատվին: Մադուրոյի խոսքով՝ անտուն կենդանիների մասին հոգատարությունն արտացոլում է Չավեսի սկսած հեղափոխության ձգտումների ազնվությունը:
Ծրագրի անվանումը գալիս է Վենեսուելայի ազգային հերոս, ազատագրական պայքարի առաջնորդ Սիմոն Բոլիվարի շան անունից: Տեղական մուկուչի ցեղատեսակի շունը Բոլիվարին էին նվիրել 1813 թվականին: Կենդանին 8 տարի անընդմեջ ուղեկցել էր նրան, այդ թվում՝ մարտի դաշտում, որտեղ նա զոհվել էր 1821 թվականին:
Նևադո (Ձյունիկ) անվանումն է ստացել նաև շունը, որը Չավեսի թափորին ուղեկցելէր 12 կմ՝ 2012-ի մարտին գրավելով Ազգային գվարդիայի զինվորների ուշադրությունը:









































