Մոդել և նախկին «Միսս Իրաք»-ի տիտղոսակիր Շիմա Քասեմն ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ իրեն սպառնալից հաղորդագրություններ են հղում: Դա տեղի է ունեցել Բաղդադում «Միսս Իրաք-2015»-ի սպանությունից հետո: Զոհված մոդելին համացնցում ևս սպառնացել են ու վիրավորել: Այս մասին գրում է BBC-ն:

Մոդելի խոսքով՝ երկրում սպանում են հայտնի կանանց:

Օրինակ՝ օգոստոսին գեղեցկության սրահների երկու տիրուհիների գտել են «անհայտ հանգամանքներում» սպանված:

Շիմա Քասեմն ունի Instagram-ի իր էջը, որտեղ 2,7 մլն հետևորներ կան: Կարծիք կա, որ «Միսս Իրաք-2015»-ին սպանել են Instagram-ի լուսանկարների պատճառով:










































