Շառլ Ազնավուրի մահով տիեզերքը մի պահ կանգ առավ ու ծանր հոգոց հանեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Մեծ արվեստագետի մահը նաև լույս է: Նրան ճանապարհ են դնում ծափահարություններով ու ժպիտով: Դժվար է համակերպվել, որ նա այսօր չկա: Բայց նա միշտ կա, մեզ հետ է: Այն, որ Շառլ Ազնավուրը կար ֆիզիկապես, ուժ էր տալիս, ազնվացնում էր հայու տեսակը: Նա փայլուն քաղաքացի էր, մտավորական: Այն, ինչ նա անում էր, մեծագույն ծառայություն էր ժողովրդին»,- նշեց Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ազնավուրը համամարդկային երևույթ է․ «Շառլը երբեք հետ չէր նայում, նա նայում էր միշտ առաջ»:








































