Sunday, 05 07 2026
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին

«Սա հեղափոխական բյուջե չէ․ արտահերթ ընտրություններից հետո ռեալ փոփոխություններ են անհրաժեշտ»

Կառավարությունը սեպտեմբերի 27-ին՝ հերթական նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց «Հայաստանի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի հետ։

– Պարոն Թունյան, ինչպե՞ս  կբնութագրեք 2019 թ. բյուջեի նախագիծը։ Նման բյուջեով կարո՞ղ են լուծվել սոցիալ-տնտեսական առաջնահերթ խնդիրները։

– Սա բավական զգուշավոր բյուջե է, և այն հեղափոխական  անվանել չի կարելի․ դրա գլխավոր պատճառն այն է, որ հեղափոխության արդյունքում ակնկալվող տնտեսական օգուտները, որի մասին բազմիցս  խոսել են թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ տնտեսական բլոկի  պաշտոնյաները, թե՛ նաև տնտեսագետները, այստեղ արտացոլված չեն․ օրինակ՝ եթե խոսում ենք ստվերի դեմ պայքարի և բյուջեի եկամուտների կտրուկ աճի մասին, ապա բյուջեի այս նախագծով  չի երևալու, որ նման  փոփոխություններ են լինելու, այլ հակառակը՝ դա նախկինում պլանավորված միջնաժամկետ ծրագրով սահմանված բյուջետային թվերն են, այսինքն՝ նույն չափի եկամուտներ ու ծախսեր, ինչպես նախատեսվել էր դեռևս  նախորդ տարի։ Այս առումով՝ սա ֆորմալ փաստաթուղթ է, այսինքն՝ տեխնիկապես բավարար  տեղեկատվություն, հնարավորություն ու ժամանակ չկա, որպեսզի կանխատեսումներն ու բյուջեի պարամետրերը  վերանայվեն, ու  ըստ իս՝ ամենայն հավանականությամբ, բյուջեի նախագիծն այս տեսքով կամ  աննշան փոփոխություններով կընդունվի, իսկ հաջորդ տարվա մեջ արդեն նորմալ փոփոխություններ կլինեն։

– Վարչապետը լրագրողների հետ զրույցում, իր հերթին անդրադառնալով բյուջեի այս նախագծին, ընդգծեց, որ այն իներցիոն է, իրենց կառավարության բյուջեն չի և  դեռևս նախկին կառավարության բյուջեի ուրվականն է։ Վարչապետի խոսքերով՝  հընթացս այս բյուջեն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի։ Ի՞նչ կարող ենք հասկանալ այս համատեքստում, ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ։

– Վարչապետի հայտարարությունը ես հասկանում եմ այսպես. բյուջեն կընդունվի, հետո արդեն տարվա ընթացքում ըստ այդմ կլինեն որոշակի փոփոխություններ, բայց այս կարճ ժամանակահատվածում՝ մինչև տարեվերջ, չեմ կարծում, թե կկարողանան ռեալ փոփոխություններ անել, եկամտային մասը մեծապես ավելացնել, նախատեսել աշխատավարձերի և կենսաթոշակների աճ և այլն։

– Իսկ ըստ Ձեզ՝  ի՞նչն է խանգարում այդ  փոփոխությունները  կատարելուն, ո՞րն է խոչընդոտը։ 

Ինֆորմացիայի բացակայությունը․ ցանկացած կանխատեսում անելու համար տնտեսագետներին ու համապատասխան փորձագետներին անհրաժեշտ է  հասկանալ նախ՝ ինչ ունենք իրականում, և ինչ կարելի է ունենալ դրա հիման վրա, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում տնտեսական վիճակագրության ճշգրտում։

Օրինակ՝ այսօր տեսնում ենք, որ խոշոր ընկերությունները գրանցում են իրենց մի քանի հարյուր աշխատողներին, ընկերություններ կան, որ ստվերից դուրս են գալիս, այսինքն՝ այս  գործընթացը որոշ ժամանակ պետք է շարունակվի, որպեսզի կառավարությունը հստակ պատկերացում ունենա, թե նախկին տեղեկատվությունը որքանով էր իրականությանը համապատասխանում, ուրվագծի իրական պատկերը, և դրանից հետո կարողանա ռեալ կանխատեսումներ  անել։

– Համաձայն  այս նախագծի՝  2019 թ. Հայաստանում նախատեսվում է 49% տնտեսական աճ, որը, նկատենք, փոքր-ինչ ավելի է 2018 թ. համար նախատեսված տնտեսական աճից (2018-ին նախատեսվում է 45% տնտեսական աճ)։ Որքանո՞վ  է ռեալ 49%-անոց տնտեսական աճը,  և իր հերթին՝  որքանո՞վ է դա խոստանում տնտեսական ակտիվություն, տնտեսական զարգացում։

– Այն ցուցանիշները, որոնք դրված են այս բյուջեի հիմքում, վատը չեն, այսինքն` մոտ 5% տնտեսական աճը նորմալ ցուցանիշ է, և դա հենց այն ցուցանիշն է, որը  ՀՀԿ-ի կառավարությունը կանխատեսում էր առաջիկա տարիների համար (տարեկան միջինը 5% տնտեսական աճ), բայց ինչպես բյուջեի եկամուտների և ծախսերի դեպքում, այնպես էլ տնտեսական աճի ցուցանիշի դեպքում կարող ենք հասկանալ, որ սրանք բոլորը փոփոխման ենթակա  պարամետրեր են, այսինքն՝ եթե  Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հընթացս փոփոխություններ կլինեն, ապա պետք է հասկանանք, որ այն ցուցանիշները, որոնք բյուջեի նախագծում կան՝ մինիմալ խոստումներ են, այսինքն՝  նշանակում է, որ  տնտեսական աճը առնվազն 4․9% պետք է լինի։ Կլինի՞ 4․9%-ից ավելի՝ շատ ավելի լավ, դա ցույց կտա միայն ժամանակը, բայց 4․9%-ից պակաս չպետք է լինի։

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ բյուջեում նշված պարամետրերը պետք է հասկանանք կառավարության նվազագույն խոստում, այսինքն՝ կառավարությունն ակնարկում է, որ իրականում ցուցանիշները բյուջեում նշված ցուցանիշներից շատ ավելի լավն են  լինելու։

– Այսինքն՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա ժամանակավոր բյուջե է լինելու՝ միտված  արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու նոր կառավարության ձևավորմանը, որից հետո նոր կառավարությունը գուցե միանգամայն այլ բյուջե ներկայացնի։

– Այո, կառավարությունն էլ  է  այդպես հայտարարում, որ այս բյուջեն դեռևս չի արտացոլում հեղափոխության բերած հետևանքները, բայց քանի որ հասարակական, տնտեսական կյանքը կանգնեցնել հնարավոր չէ, իսկ  փաստաթուղթ, ամեն դեպքում, անհրաժեշտ է, որովհետև առանց բյուջեի  հնարավոր չէ աշխատել, դրա համար էլ այս նախագիծն ընդունվում է։ Հետևաբար կարծում  եմ, որ սա ժամանակավոր և փոփոխության ենթակա բյուջե է, և ընդհանրապես՝ բյուջեն դոգմատիկ փաստաթուղթ չէ, որ ընդունեն, ու վերջ, այլ դա օրենք է, որի մեջ  ցանկացած պահի կարող են փոփոխություններ  մտցվել։

– Կառավարությունում բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ  նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ։  Ըստ նախարարի՝ առաջինը հարկաբյուջետային կանոններն են, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականություն, որը մասնավորապես պետք է ունենա պարտքը կայունացնելու միտում։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքերով՝ տրամաբանությունը հետևյալն է՝ պարտք ենք վերցնելու, որպես կանոն, կապիտալ ծախսերի համար, պարտք չենք վերցնելու ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար։ Նախարարի մատնանշած այս առանձնահատկության  վերաբերյալ  ի՞նչ կարծիք ունեք։

Սա նորություն չէ․ նախորդ կառավարությունը դեռ 2018 թ. բյուջեն ներկայացնելիս այս գիծն առաջ էր տանում, և նախկին նախարար Վարդան Արամյանի կողմից ներդրված մոտեցում է դա, այսինքն՝  նշանակում է, որ ՀՀ-ն պարտք չի վերցնելու, որպեսզի թոշակներն ու աշխատավարձերը վճարի, այլ եթե պարտք ենք վերցնելու, ապա դա ուղղվելու է միայն այնպիսի ծախսերի, որոնք եկամուտ են ստեղծելու։

– Իսկ ինչո՞վ է բացատրվում այն, որ այս տարի ՀՀ պետական պարտքը  450 միլիոն դոլարով  ավելանալու է՝ հասնելով  75 միլիարդ դոլարի։

– Երբ պետբյուջեն դեֆիցիտային է, այսինքն՝ երբ պետությունը ծախսում է ավելի շատ գումար, քան հավաքում է հարկերի տեսքով, ապա պետական պարտքը միշտ ավելանում է։ Մեզ մոտ բյուջեն միշտ դեֆիցիտային է, օրինակ՝ 2019 թ. համար պլանավորված է 151․6 միլիարդ դրամ դեֆիցիտ (պակասուրդ)․ այս գումարը ինչ-որ ձևով պետք է լրացվի՝ կա՛մ արտաքին, կա՛մ ներքին պարտքով։ Գալիք տարվա մեր բյուջեով նախատեսված է, որ այս գումարի մի մասը վերցվելու է արտաքին աղբյուրներից, մյուս մասը՝ ներքին աղբյուրներից, այսինքն՝ և՛ ներքին, և՛ արտաքին պարտքն աճելու է։ Սա նորմալ պրոցես է, և պետական պարտքի աճելն էլ է նորմալ պրոցես, այլ հարց է, թե ներգրավված այդ միջոցներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվելու, բայց պետական պարտքի ավելացումից պետք չէ վախենալ,  քանի որ ֆինանսների նախարարությունը մի քանի տարվա համար ունի հստակ ժամանակացույց, թե երբ է պարտք վերցնելու, ինչ չափով է դրանք փակելու, պիկ ժամանակահատվածները երբ են լինելու, մարումները ուշացվելու են, թե չեն ուշացվելու և այլն։ Այնպես որ, այդ մասով ամեն ինչ  նորմալ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում