Շվեդական Մալմյո քաղաքում հոկտեմբերի 31-ին գարշելի ուտելիքի թանգարան է բացվելու։ Այս մասին հայտարարել է թանգարանի հեղինակ Սեմյուել Վեսթը,– գրում է The Independent-ը։
Պարբերականի տվյալներով՝ թանգարանում ներկայացվելու են նաև շնաձկան հոտած միս, ցուլի առնանդամ, ասիական դուրիան միրգը, որ շատ ուժեղ փտած հոտ է արձակում, որդնած պանիր, որը ընդունված է Սարդինիայում։
Վեսթն ընդգծել է, որ ներկայացված բոլոր նմուշները իսկական են լինելու, քանի որ դրանց վրա նայելն «ավելի հետաքրքիր է»։
Թանգարանի մուտքի տոմսը 185 շվեդական կրոն է արժենալու (մոտ 20 ԱՄՆ դոլար)։








































