Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

«Սուրեն Խաչատրյանի հետ շփումը հակահիգիենիկ է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը

– Տիկին Համբարձումյան, երեկ պարզ դարձավ, որ Սուրեն Խաչատյանն ընտանիքով տեղափոխվում է Եվրոպա: Ձեր 102 միլիոն դրամը ինչպե՞ս եք ստանալու, արդյոք որևէ տեղաշարժ կա՞:

– Նա հանքն ամբողջ սարքավորումներով վաճառել է Մաքսիմ Հակոբյանին, բնականաբար այդ պարտքը փոխանցվում է Մաքսիմ Հակոբյանին, իսկ Մաքսիմ Հակոբյանը աղքատ չէ, հուսով եմ՝ կտա:

– Մաքսիմ Հակոբյանը որևէ բան ասե՞լ է պարտքը փոխանցելու համար:

– Դեռ ոչ, բայց ես պատրաստվում եմ մամուլի ասուլիս հրավիրել այս ամսվա վերջին:

– Տիկին Համբարձումյան, հնարավո՞ր է՝ Սուրեն Խաչատրյանի բիզնեսները որոշեք շարունակել, Դուք գնեք:

– Ոչ, նման մարդուց պետք է կիլոմետրերով հեռու լինել, նման մարդու հետ շփվելը ինձ համար հակահիգիենիկ է:

– Իսկ ի՞նչ փուլում է Լիճքվազ-Թեյի հանքի պատերազմը: Գիտեմ, որ դիմել եք ՄԻԵԴ:

– Ընթացքի փուլում է, նիստը շուտով կնշանակվի:

– Ի՞նչ եք կարծում՝ Սուրեն Խաչատրյան մարզպետի լիազորությունները դադարեցվելուց հետո Սյունիքի մարզում փոփոխություն կա՞:

– Այո, Սյունիքը ուրախ և երջանիկ ապրում է, և ասում են, որ ինչ-որ առումով նաև ես եղա պատճառ, որ նա գահընկեց եղավ: Ամենամեծ պատիժն այն է, որ նա գնում է երկրից: Ինքը տեսնում է մարդկանց վերաբերմունքը իր նկատմամբ, և սա ամենամեծ պատիժն է: Իմ կարծիքով՝ իշխանությունը այսպես պատժեց նրան:

– Այս պահին ի՞նչ բիզնեսներ ունեք Հայաստանում, հնարավո՞ր է նոր ներդրումներ անեք:

– Մի քանի ամիս հետո կտեսնեք, թե ինչ հսկա երկու գործարաններ կբացվեն: Ձմեռը կավարտվի, և մենք արագ-արագ կավարտենք, արդեն վերջացրինք վճարումները, կսկսի գործել ոսկու հարստացման գործարանը, «Կալաչ»-ին էլ շատ քիչ բան է մնում՝ մոտ մեկ ամսվա աշխատանք, փետրվար-մարտ ամիսներին կավարտենք և կսկսենք: Բայց նոր բիզնես չեմ սկսում: Թեև արդեն ասել եմ, որ կողմնակից եմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատրաստակամությանը, բայց դեմ եմ կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսին:

– Իսկ ինչպե՞ս եք հիմնավորում ՄՄ-ին Ձեր կողմ լինելը, երբ բոլորը խոսում են ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեպքում տնտեսության ազատականացման մասին:

– Թե՛ ԵՄ Ասոցացման պայմանագրի, թե՛ ՄՄ-ին միանալու դեպքում Հայաստանում ինչպես սկսվել, այդպես էլ շարունակվելու էր, բայց ՄՄ-ն մեզ առավել մեծ հնարավորություններ կընձեռի, քանի որ սա մեր հիմնական ճանապարհը, գործընկերն է եղել բիզնեսի աշխարհում, և ամենալավ շուկան է եղել Ռուսաստանը: Եվրոպայի համար մենք լավագույն ապրանքներ չունենք վաճառելու, Եվրոպայի համար միայն հանքաքարեր կարող ենք վաճառել, ուրիշ ոչինչ: Այնպես որ՝ և՛ տնտեսական, և՛ ռազմավարական առումով ՄՄ-ն ճիշտ է:

– Վերջին ընտրություններից առաջ թեև լուրեր շրջանառվեցին, որ կմտնեք ընտրապայքարի փուլ, բայց չմտաք: Այնուամենայնիվ, հնարավո՞ր է քաղաքականություն Ձեր մուտքը:

– Անպայման զբաղվելու եմ քաղաքականությամբ:

– Կարծում եք՝ կին քաղաքական գործչի տեսա՞կն է պակասում:

– Կարծում եմ՝ այո: Կինը պետք է մտնի քաղաքականություն: Երբ մտնի, այդ ժամանակ արդեն կզգաք տարբերությունը:

– Կան կին պատգամավորներ՝ Հերմինե Նաղդալյան, Կարինե Աճեմյան և այլք:

– Դուք նրանց անցյալը նայեք, նայեք և կհասկանաք, որ մենք կին քաղաքական գործիչ չունենք:

– Իսկ Դուք նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ կներկայացնեք:

– Շուտով կհայտարարեմ, թե ինչին կմասնակցեմ:

– Հնարավո՞ր է՝ որևէ կուսակցության միանաք:

– Ոչ, քանի որ կուսակցություններն արդեն իրենց դարն ապրել են, և պետք է նորը գա, որ մարդիկ նորի շունչը զգան: Յուրաքանչյուր քաղաքացու կարող եք հարցնել՝ ունե՞ն արդյոք վստահություն որևէ կուսակցության նկատմամբ, թե ոչ: Պատասխանն ակնհայտ կլինի:

– 2014-ին հնարավո՞ր է Հայաստանում լուրջ փոփոխություններ լինեն:

– Պետք է բոլորս փորձենք, բոլորս միավորվենք և կատարենք այդ փոփոխությունը: Եթե միահամուռ պայքար լինի, իհարկե՝ կհաղթենք, եթե ոչ, ապա նույնությամբ ամեն բան կընթանա, և մենք փոփոխության չենք կարող հասնել:

– Մտավախություն չունե՞ք, որ այս ամենը կվնասի Ձեր բիզնեսին:

– Եթե պետք է վնասեն, թող վնասեն, միևնույն է՝ ես այստեղի բիզնեսով չեմ ապրում, իմ բիզնեսը դրսում է:

– Տիկին Համբարձումյան, 2014-ին հնարավո՞ր է պարբերաբար Ձեզ տեսնենք տարբեր նախաձեռնություններում:

– Ես կմասնակցեմ այն նախաձեռնություններին, որտեղ կտեսնեմ, որ պետությունը սխալ է, մենք՝ ճիշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում