«Վիյ 3D» ֆիլմի ստեղծողները ներկայացրել են նոր՝ ռուս-չինական «Վիշապի դրոշմի գաղտնիքը» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են համաշխարհային կինոյի աստղեր Ջեքի Չանը, Առնոլդ Շվարցենեգերը և Ջեյսոն Ֆլեմինգը, ինչպես նաև ռուս դերասաններ Աննա Չուրինան, Պավել Վոլյան, Յուրի Կոլոկոլնիկովը և ուրիշները: Ֆիլմի ռեժիսորը Օլեգ Ստեպչենկոն է:՝ տեղեկացնում է kommersant.ru-ն:
Ֆիլմի սյուժեն կառուցված է անգլիացի Ջոնաթան Գրինի պատմության շուրջ, ով ուղևորվել է Հեռավոր Արևելք Պյոտր Առաջինի հրամանով՝ Ռուսաստանի չհայտնաբերված մասի քարտեզը կազմելու համար: Երկար ճանապարհը հետազոտողին բերում է Չինաստան, որտեղ նրան սպասում են անակնկալ հանդիպումներ և արկածներ:
«Վիշապի դրոշմի գաղտնիքը» ֆիլմը վարձույթի կհանվի 2019թ. փետրվարի 7-ին IMAX-ում:










































