ԲՀԿ-ն երբեք ժողովրդի կողքից չի փախել և ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով համոզմունք հայտնեց, որ հապշտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիքը չկա:
Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ: