Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է նոր կարդինալների անունները, որոնց աստիճանը փետրվարի 22-ին կբարձրացվի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ մտադիր է կարդինալի աստիճան տալ 19 նոր հոգևորականների:
Նոր կարդինալներ կդառնան Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի 12 ներկայացուցիչներ: 3 հոգևորականներ, որոնք փետրվարի 22-ին կմիանան Կարդինալների կոլեգիային, արդեն թոշակի են անեցել:
Ցուցակում առաջինը վերջերս Վատիկանի պետական քարտուղար նշանակված 58-ամյա Պիետրո Պարոլինն է:










































