Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է մարդու ուղեղի վրա ազդում գեղարվեստական գրականության ընթերցումը: Պարզելու համար օգտագործվել են МРТ սքաներներ և 12 կամավորների մատուցած ծառայությունները: Կամավորներն ամեն օր կարդացել են Ռոբերտ Հարիսի «Պոմպեա» սիրավեպի 30 էջ:
Սքանավորման արդյունքում պարզվել է, որ ընթերցանությունից հետո հաջորդ օրը նկատվել է ուղեղի ձախ քունքային հատվածի գործունեության ակտիվության մեծացում` հայտնում է Свiт24-ը: Բացի այդ, ակտիվությունը պահպանվել է մինչ ընթերցանության ավարտը և աշխատել է որպես մկանային հիշողություն:
Այս փոփոխություններից պարզ է դարձել, որ ընթերցողը սկսում է իրեն վեպի հերոս զգալ: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ լավ պատմություններն իսկապես կենսաբանական մակարդակով օգնում են մարդուն դառնալ ավելի լավը ոչ միայն փոխաբերական, այլև ուղիղ իմաստով:





































