Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի Արքայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Օսասունա»-ի դեմ հանդիպման 62-րդ րոպեին ցատկել է 90 սմ:
Խոտածածկից նրա ընդհանուր բարձրությունը կազմել է 2 մ 80 սմ, ինչը 36 սմ-ով գերազանցել է դարպասի բարձրությունը (2մ 44 սմ):
Համեմատության համար նշենք, որ NBA-ի լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ «Մայամի»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը, Nike-ի գովազդում ցատկել է 102 սմ:







































