Գումի շուկան Երևանի ամենահին գյուղմթերքի շուկան է։ Մոտ մեկ ամիս առաջ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղմթերքի թանկացումը ստուգելու համար հենց այնտեղ է այցելել։
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Գումի շուկա պարզելու ինչ գնային փոփոխություններ են եղել Վարչապետի այցիցի հետո։ Պարզվել է, որ օրինակ լոլիկը էժանացել է, բայց վաճառողները բողոքել են հաճախորդների սակավությունից։ Ինչն է պատճառը՝ իրենք չգիտեն։










































