Մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված մտավախություններ չունենք։
Այս մասին այսօր՝ «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով տնտեսական իրավիճակի ռիսկերի հետ կապված հարցին։
«Որոշակի գնաճ օգոստոս ամսին եղել է, այժմ էլ առկա է, բայց մենք գտնվում ենք նախորդ տարվա՝ մեր հայտարարած թիրախի մեջ ու այդ առումով խնդիր չունենք։ Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված է 4 պլյուս մինուս 1.5 տոկոս գնաճ, որի շրջանակներում մենք կմնանք, ավելին ասեմ՝ կլինենք այդ շեմի ստորին հատվածում»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Ջավադյանը գտնում է, որ եթե լինի գնաճ, ապա տոկոսադրույքները չեն իջնի, բայց եթե պահպանվի այն միջավայրը, որն այժմ առկա է՝ մրցակցությունը շարունակվի, ապա բանկերում վարկերի տոկոսադրույքները կնվազեն։







































