ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում վերսկսել Արցախի հարցով բանակցությունները։
Միջնորդները հորդորում են հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և պատրաստվել փոխզիջումների։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքացիների հետ և պարզել, որ մեծ մասը դեմ է այդ հարցում որևէ տարածքային զիջման։ Իսկ մյուս տարբերակները դեռ պիտի քննարկվեն:











































