Բրազիլական դատարանը կրկին արգելել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը ազատազրկված է, լրագրողներին հարցազրույց տալ բանտից:
Հատկանշական է, որ ավելի վաղ այդպիսի արգելքը նախկին նախագահի վրայից հանվել էր: Սակայն երկրի Դաշնային բարձրագույն դատարանի դատավոր Լուիս Ֆուքսը որոշել է, որ Լուլա դա Սիլվայի շփումը ԶԼՄ-ների հետ «նախագահական ընտրությունների նախաշեմին ապատեղեկատվության տարածման» ռիսկ է պարունակում. ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ դա Սիլվան եղել է Բրազիլիայի նախագահը 2003-2011թթ.: 2018-ի ապրիլին քաղաքական գործիչը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման կոռուպցիայի գործով:









































