Սիրիայում ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից առևանգված հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևինյանները սպանվել են: Այս մասին «Արմենպրես»-ին ցավով տեղեկացրել են Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Նրանք չորս ամիս և չորս օր պահվում են գերության մեջ:
Վերջին օրերին համացանցում շրջանառվում էր մի լուսանկար, որում իբր սպանված Մինասն է: Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ճշտել է տեղեկությունը և հայտարարել է, որ լուսանկարում Մինասը չէ: Նրա և նրա հոր առևանգման, փաստը, սակայն հաստատվել է:
Մանրամասները` «Արմենպրես»-ում








































