Սեռական ոտնձգությունների ենթարկված բրիտանական թոփ–մոդել և դերասանուհի Կարա Դելևինը խոստովանել է, որ իր նկատմամբ ոտնձգություններ իրականացրած տղամարդուն դատի չի տվել միայն ամոթի պատճառով։ Այս մասին հաղորդում է Independent–ը։
Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել ԱՄՆ Գերագույն դատարանի թեկնածու Բրեթ Կավանոյին ներկայացվող՝ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքների առընչությամբ, Twitter-ի օգտատերերը հեղեղել են սոցցանցը #WhyIDidntReport («ինչու էի ես լռում») հեշթեգերով գրառումներով։ Իրենց հրապարակումներում հազարավոր տուժածներ բացատրել են, որ գերադասել են հանրությունից թաքցնել նրանց անունները։

Նրանց թվում է հայտնվել նաև Կարա Դելևինը։ «Որովհետև ես այնքան էի ամաչում, որ չէի ցանկանում ինչ որ մեկի կյանքը քանդել, չնայած որ նա քանդել էր իմ կյանքը»,– գրել է նա։
Շատ օգտատերեր իրենց էջերում կիսվել են գրառումներով և իրենց հիացմունքն են արտահայտել դերասանուհու նկատմամբ։








































