Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը «երրորդ» կեղծ ձեռքն ունի՝ ժողովրդին ողջունելու համար, երբ իր սեփական ձեռքը հոգնում է միջոցառումների ժամանակ բազմաթիվ անգամ թափահարելուց,– գրում է բրիտանական Daily Mirror-ը՝ հղում անելով «Queen of the World» գրքին։
Նշվում է, որ մի քանի տարի առաջ կեղծ ձեռքը թագուհուն նվիրել են ավստրալիացի ուսանողները։ Այս մասին գրքում պատմել է միապետի դուստրը՝ Աննան։

Գրքի հեղինակ Ռոբերտ Հարդմենը սակայն գրում է, որ թագուհին, հնարավոր է այդ իրը Շոտլանդիայում Բալմորալի իր պալատն է տարել։ Հեղինակը ենթադրում է, որ Եղիսաբեթը դժվար թե երբևէ դրանից օգտված լինի, սակայն այս առարկան, նրա խոսքերով թագավորական զույգի «սիրելի ընտանեկան կատակն է» դարձել։








































