Իտալիայում ամենահայտնի փլեյբոյ Մաուրիցիո Զանֆանտին մահացել է հերթական երկրպագուհու հետ սեքսի ժամանակ, հաղորդում է Metro-ն:
Ռիմինիում բնակվող Զանֆանտին հայտնի էր Ռոմեո մականվամբ: 63-ամյա տղամարդը պնդում էր, որ իր կյանքի ընթացքում շուրջ վեց հազար կնոջ հետ է քնել: Փլեյբոյը սկսել է 1970-ականներից, երբ 17 տարեկան էր: Այդ ժամանակ նա Ռիմինիի գիշերային ակումբներից մեկում էր աշխատում:

Զանֆանտին պարծենում էր, թե «բարեհաջող ամռան» ընթացքում սեքսով է զբաղվել շուրջ 200 կնոջ հետ: Նրա ռեկորդը սեզոնին 207 կինն էր:
Զանֆանտին մահացել է Արևելյան Եվրոպայից 23-ամյա զբոսաշրջուհու հետ սեքսի ժամանակ, սրտի նոպայից:









































