40-ամյա Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Ջորջ Քլունիի կինը, հերթական անգամ ի ցույց է դրել իր գեղեցիկ ոճը և էլեգանտությունը:
Պապարացիները Ամալին նկատել են Նյու Յորքի իր գրասենյակից դուրս գալիս: Համեստ զգեստը և շպարն ընդգծել են Ջորջ Քլունիի կնոջ գեղեցկությունը:

Հիշեցնենք, որ Ամալ Քլունին ավելի վաղ ասել է, որ Ջորջի հետ ծանոթանալով՝ իր առջև նպատակ չի դրել ամեն գնով նրա կինը դառնալ:












































