«Այսօր բոլոր հեռուստաընկերությունները խնդիրներ ունեն. կան խնդիրներ, որ կանգնած են բոլոր հեռուստաընկերությունների առաջ, և կան խնդիրներ, որ կանգնած են մասնավորապես Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի առաջ: Խնդիրը համացանցի, սոցիալական ցանցերի տարածումն ու զարգացումն է»,- նկատեց ՀՌԱՀ անդամ Ստեփան Զաքարյանը:
Ուստի, նրա խոսքով, Հանրայինը պարտավոր է պատրաստել հաղորդումներ, որ մյուսները չեն պատրաստում, և չեն բերում վարկանիշ. «Տարիների ընթացքում միշտ պայքար է գնացել՝ Հանրայինը պիտի պայքարի՞ վարկանիշի համար, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցուցում էր տրված Հանրայինին, որ նա պետք է լինի առաջինը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































