Իրաքի մայրաքաղաքում անհայտ անձինք կրակել և սպանել են մոդել և բլոգեր Տարա Ֆարեսին, որը հաղթել էր «Միսս Բաղդադ» գեղեցկության մրցույթում։ 22-ամյա աղջկան հիվանդանոց են հասցրել երեք գնդակի վիրավորումով, բժիշկները նրան փրկել չեն կարողացել,– սեպտեմբերի 27-ին հաղորդել է Kurdistan24–ը։

Ոստիկանությունը կատարվածի կապակցությամբ գործ է հարուցել։ Նշվում է, որ սպանությունից առաջ Ֆարեսին գերին են վերցրած եղել։

Մոդելի Instagram-ում, որին ավելի քան 2,6 միլիոն մարդ է բաժանորդագրված, հետմահու հրապարակում է հայտնվել ՝ սև–սպիտակ լուսանկարով։ «Մենք խնդրում ենք Ալլահին ներել նրան և իր ողորմածությունը շնորհել»,– ասվում է նկարի տակ գրառման մեջ։










































