Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ և Աբխազիայի պատերազմի զոհերի հիշատակին սեպտեմբերի 27-ին Վրաստանի ամբողջ տարածքում իջեցվել են պետական դրոշները։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքը:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ խոնարհվել են երկրի կառավարության շենքի և բոլոր վարչական մարմինների շենքերի դրոշները:
![]()
Իջեցվել են նաև Թբիլիսիում և Քութաիսում խորհրդարանի շենքերի պետական դրոշները:
Սուխումի անկումից ի վեր անցել է 25 տարի: Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Վրացական կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև հակամարտությունը տևել է 13 ամիս և 13 օր:










































