«2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության առաջնարհերթություններից են արդարադատության ապահովումը և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության վերականգնումը»,- այսօր «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։









































