Լեդի Գագան պատրաստվում է բացել Մայքլ Ջեքսոնի թանգարան, որում կլինեն երգչի իրերը՝ մոտ 1.25 մլն ֆունտ սթեռլինգ ընդհանուր արժողությամբ:
2012-ին 27-ամյա երգչուհին աճուրդի ժամանակ ձեռք է բերել փոփ արքայի 55 իրեր:
Լեդի Գագան անհրաժեշտ է համարում հարգել Ջեքսոնի հիշատակը: Նա մեկ միլիոն դոլար է ծախսել երգչի իրերը խնամելու համար:
«Ես թանգարան կբացեմ և փողերը բարեգործական հիմնադրամում կներդնեմ: Ես գնել եմ Մայքլի իրերը, քանի որ իմ բեմական զգեստներն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան ցանկացած այլ բան: Դրանք կարևոր են իմ մրցանակներից և իմ ձայնագրություններից: ես հավատում եմ, որ դրանք կրում են յուրաքանչյուր երեկոյի էներգիան և հիշողությունը:
Երբ Մայքլի իրերը սկսեցին վաճառվել նրա մահվանից հետո, ես ինձ անհարմար, տխուր զգացի: Եվ, չգիտեմ ինչու, ես հավատում եմ, որ երկրպագուների էներգիան դրանց մեջ է: Ես ցանկացա պահպանել այդ իրերը նրա համար: Այժմ ես դրանց մասին հոգ եմ տանում: Իրերը պահվում են շատ ճիշտ ջերմաստիճանում»,- ասել է երգչուհին:











































