Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Գրականության մեջ զինվորի նման էլ ապրում էր. տեղի ունեցավ Լևոն Խեչոյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ մեծանուն գրող, արձակագիր Լևոն Խեչոյանի հոգեհանգստի արարողությունը: Սիրված գրողին, ազատամարտիկին հրաժեշտ տալու էին եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, գրողներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և նրա արվեստի երկրպագուներ:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նշեց. «Նրա ջիղը հայկական մտածողությամբ է, բացի այդ՝ Խեչոյանը բարձր անհատականություն էր, ազատամարտիկ, հայրենասեր, ով զենքը ձեռքին պաշտպանել է իր հայրենիքը, իր երկիրը: Նա իր կյանքի բոլոր օրերին դիրքերում էր, նրա գործունեությանը հետևելիս այդ զգացողությունն ունեիր՝ որ նա պաշտպանում է հայրենիքը: Նա ընտիր էջեր թողեց հայ գրականության համար: Մենք արտակարգ անձնավորություն ենք կորցրել, մենք կորցրել ենք մեծ գրողի, մեծ գրական անհատականության, և այսօր համաժողովրդական վիշտ է»:

Կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանն ուղիղ 7000 կմ անցել է մեծանուն արձակագրի հետ: «Լևոնի առաջին գիրքը կոչվում էր «Խնկի ծառեր» և պատմվածքը «Հողի դողը»: Ինքն այն մարդն էր, որ իր երկրի խնկի ծառերը գիտեր, իր երկրի հողի դողը գիտեր և դրանց անունից էլ մեզ հետ խոսում էր: Ուժ կար մեջը, քանդակագործի թափ կար, գրական ձեռքը այդպիսին էր, և նրա ստեղծագործությունները հենց այդ քանդակագործի տարերքը, պնդությունն ու ծավալն ունեն: Մարդու մեջ խորանալ գիտեր»,- ասաց նա՝ հավելելով, որ Լևոն Խեչոյանը ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր. ամեն ժամանակ իր ծանրությունն ունի, որ գալիս նստում է այդ ժամանակում ապրող մարդկանց ուսերին, և կա մեկը, որ պետք է այդ ծանրությունն արձանագրի գեղարվեստորեն և հուշ թողնի հաջորդ սերունդների համար. Լևոն Խեչոյանը դա իր վրա վերցրեց:

«Գրականության մեջ զինվորի նման էլ ապրում էր: Ինչպես զինվոր էր եղել արցախյան գոյապայքարի տարիներին, այդպես էլ զինվոր եղավ գրականության մեջ: Մխիթարությունն այն է, որ վեպը. որ այդքան երկար տարիներ գրում էր, ավարտին հասցրեց: Միասին երկար ճանապարհ ենք անցել, ես նույնսիկ կարող եմ ասել 7000 կմ, մենք միասին 13 տարի առաջ Եվրոպայով գրողների հետ անցնում էինք գնացքով, մենք միասին այդ ճանապարհն անցանք և համարյա երկու ամիս միասին էինք, այնպես որ անձնական կորուստ էր: Բառի գինը գիտեր, լռակյաց էր, քիչ էր խոսում, գիտեր, որ ամեն արտասանած բառն արժեք է, իր ամեն մի խոսքը խտություն ու իմաստնություն ուներ, պինդ տղա էր, հայացքը խորն էր, թափանցում և հաճախ խիստ էր դատում, Երևի վաստակել էր այդ իրավունքը, մարդը կռվել էր…»,- ասաց Դավիթ Մուրադյանը:

ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշեց, որ երբ 91-ին հրատարկվեց Լևոն Խեչոյանի առաջին գիրքը՝ «Խնկի ծառերը», միանգամից նա մեր արձակի հունի մեջ մտավ, որևէ անգամ նրա անվան սկզբում չդրվեց «երիտասարդ աձակագիր» արտահայտությունը, միանգամից ընդունվեց որպես հասուն, կայացած գրող, և այն սպասումները, որ ուներ ընեթերցողը Լևոն Խեչոյանից, լիովին արդարացվեց:

Թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսն էլ նշեց, որ Լևոն Խեչոյանը քայլող ստեղծագործություն էր, տվյալ դեպքում Աստծո ստեղծագործությունը, ով «հայ ժամանակակից գրականության ամենաունիկալ էջերից» մեկը ստեղծեց. «Մեր արձակի մեջ երևի մատների վրա կարելի է հաշվել այն վարպետներին, որոնք անկախ իրենց արծարծած թեմատիկայից, ժանրից, իրենց սեփական ոճն ու ձեռագիրն են ունեցել: Բավական է, որ կարդայիր Լևոնի որևէ նախադասություն և պարզ էր դառնում ,որ տողերի հետևում հեղինակ է կանգնած, անհատականություն է կանգնած: Լևոնը երբեք չգնաց էստրադային գրականության հետևից, նա ցույց տվեց, որ իսկական մեծ գրականությունը ունի իր այն շրջանագիծը, որտեղ մարդիկ հաղորդակցվում են իսկական արվեստի և իսկական արվեստագետի հետ»:

Մեծանուն արձակագրին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում