Ինջի տաքսան ու սև-սպիտակ Մոլի Ռութը ճանապարհներից մեկում հայտնաբերվել էին բրիտանացի կենդանասերների կողմից: Մոլի հետևի թաթը կաթվածահար է եղել: Եթե չլիներ շունը, ապա կատուն կսատկեր: Ներկայում անբաժան զույգն ապրում է կենդանիների ապաստարանում՝ հայտնում է Mirror-ը:
YouTube-ի այցելուների կարծիքով՝ տվյալ զույգը ամենահիասքանչն է, որին հնարավոր է հանդիպել կենդանական աշխարհում:
Կենդանիներն ամեն ինչ միասին են անում ու սարսափելի նյարդայնանում են, երբ որոշում են նրանց իրարից բաժանել:











































