«Սիմփսոնները» հարգել են ճապոնացի մուլտիպլիկատոր Խայաո Միյաձակիի հիշատակը: Ինչպես պարզ է դառնում հեռուստաշոուի նոր սերիայի թիզերից, մուլտսերիալի մի շարք կերպարներ կվերածվեն Միյաձակիի ժապավենների հերոսների:
Դրվագը, որում տեղի կունենա այդ փոխակերպումը, էկրան կբարձրանա ԱՄՆ-ում Fox 12 հեռուստաալիքի եթերում՝ հունվարին: Այն կկոչվի Married to the Blob:
Բացի ճապոնական մուլտսերիալի հերոսներից՝ այնտեղ կհայտնվեն նաև այլ հայտնի հերոսներ:
Խայաո Միյաձակին ճապոնական Ghibli անիմացիոն ստուդիայի հիմնադիրն է: 2006-ին նրա «Քայլող դղյակ» ֆիլմը առաջադրվել էր «Օսկարի»՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ:









































