Friday, 05 06 2026
Հախուռն՝ ինչպես գետը ելման
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Որտե՞ղ է վճռվում Ղարաբաղի ճակատագիրը

Այսօր Կազանում տեղի է ունենալու Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը, որին վերագրվում են պատմական կամ բեկումնային սպասումներ: Ու թվում է, որ պետք է գրել այդ մասին, պետք է անդրադառնալ այդ հնարավոր ճակատագրականության խնդրին, որից կարևոր բան այս պահին կարծես թե չի նշմարվում:

Սակայն թույլ տվեք այս պահին չհամաձայնել այդ տեսակետին: Մեզ համար, օրինակ, այս պահին ավելի կարևոր է այն, թե ինչ է կատարվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում օրեր առաջ, որտեղ ոստիկանն օրը ցերեկով, մարդաշատ վայրում գնդակահարել է մի քաղաքացու: Ոստիկանությունն իրեն բնորոշ ոճով հայտարարել է, որ հանցագործի է գնդակահարել, բայց երբ փոքր-ինչ ուսումնասիրում ես տեղի ունեցածի մանրամասները, մեղմ ասած սկսում ես կասկածել ոստիկանության հայտարարությանը, իսկ երբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ դեռ գործի նախաքննությունը չավարտված հայտարարում է, որ «ճիշտ մարդ են սպանել», արդեն ոչ միայն կասկածում, այլ համոզվում ես, որ այս անգամ էլ գործ ունենք ոստիկանության այն «ճշտի» հետ, որով ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքում կյանքից հեռացավ Լևոն Գուլյանը, որով Չարենցավանի ոստիկանության բաժնում կյանքից հեռացավ Վահան Խալաֆյանը: Ու հայտնի չէ նաև, թե Ալիկ Սարգսյանի ու այլոց «ճշտի» արդյունքում էլ քանի՞ մարդ է կյանքից հեռանալու ոստիկանության «շնորհիվ»:

Ու թեև վաղը Կազանում սեղանին է դրվելու Ղարաբաղի, նույնն է թե` Հայաստանի ճակատագիրը, բայց մեզ այս պահին հուզում է հայ մարդու կյանքը Հայաստանում, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Մեզ հուզում է, որ այդ մարդը հայ իսկ ոստիկանի նշանառության տակ է և կարող է այդ ոստիկանը կրակել, ու հետո պարգևատրվել իշխանությունների կողմից:

Ի վերջո, մեր բոլորի հիշողության մեջ է նաև մարտի 1-ը, և խաղաղ, օրը ցերեկով մարդաշատ վայրում քաղաքացի սպանող ոստիկանի ձեռքը առավել ևս չի վարանի որևէ ցույցի, բողոքի որևէ ակցիայի ժամանակ իրավունքի համար պայքարող քաղաքացու վրա կրակելու հարցում: Եվ սա է մեր այսօրվա գլխավոր խնդիրը` հայ մարդու կյանքը, ճակատագիրը, անվտանգությունը հենց Հայաստանում, իր իսկ հայրենիքում:
Ու իրականում այս խնդրի լուծումից է կախված, թե ինչ ենք անում մենք Ղարաբաղի հետ` պահո՞ւմ ենք Ղարաբաղը, թե՞ հանձնում Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ, հանձնում նախ մեր միջի տականքին, իսկ հետո արդեն աշխարհի չորս քամիներին:

Ղարաբաղի, Հայաստանի, հայության ճակատագիրը որոշվում է Գարեգին Նժդեհի հրապարակում, Հանրապետության, Ազատության հրապարակներում, Երևանի, Գյումրիի, այլ քաղաքների ու գյուղերի փողոցներում հայ մարդու իրավական և ֆիզիկական պաշտպանվածության աստիճանից: Իրավական ու ֆիզիկական պաշտպանվածություն, որն այսօր վտանգված է «ճշտի» հետևորդների գոյությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում