ԱՄՆ Կոլորադո նահանգում մարիխունայի օրինականացման վաճառքի առաջին շաբաթում թմրանյութից ստացած գումարը գերազանցել է 5 մլն դոլարը, հայտնում է The Independent-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Կոլորադոյում խանութներում մոտ 100 հազար գնորդի վաճառվել է թմրանյութ:
Հաղորդվում է, որ Կոլորադոյում խանութների թիվը, որտեղ հնարավոր է օրինական եղանակով գնել մարիխուանա, տարեսկզբին 34-ից հասել է 50-ի:
Հայտնի է, որ թմրանյութերի վաճառքից գոյացած մոտ 1 մլն դոլար կփոխանցվի նահանգի գանձարան, որը կուղղվի դպրոցների, ճանապարհների ու մյուս հասարարական նախագծերին:
Կոլորադոյում մարիխուանայի վաճառքը օրինականացվել էր հանրաքվեի արդյունքով:









































