Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայաստանը Սիրիայի հարցում պետք է համագործակցի Իրանի հետ կամ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան-Իրան-Հայաստան

Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական գործողություններ տեղի չեն ունենա գոնե կարճաժամկետ հեռանկարում: Համապատասխան պայմանավորվածություն ձեռք են բերել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները սեպտեմբերի 17-ին Սոչիում կայացած հանդիպմանը: Մինչդեռ օրեր առաջ Թեհրանում Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իդլիբի խնդրի լուծման միակ ուղին համարում էին լայնածավալ ռազմական գործողությունները: Ըստ էության եռակողմ ձևաչափում կողմերը չկարողացան համաձայնության գալ, քանի որ նրանց շահերը այդ հարցում չհամընկան: Արդյունքում Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ հուշագիրը ստորագրվեց առանց Իրանի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ:

«Առաջին հայացքից կամ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ իրանական շահը հաշվի չառնվեց… Թեհրանի գագաթնաժողովից հետո Թուրքիան և Ռուսաստանը սկսեցին երկկողմ, սեփական խաղը: Տպավորություն է, որ Իրանին փորձում են լուսանցքային դերում թողնել կամ դուրս մղել այս հարցերից: Բայց պետք է հաշվի առնել, որ Իրանը սիրիական խնդրում, սիրիական ճգնաժամում երևի թե ամենաշատ ներկայություն ունեցող երկիրն է, և շատ բարդ կլինի Իրանին լուսանցքային դերում թողնել: Այս ամենը գիտակցում են նաև Ռուսաստանը և Թուրքիան»,- ասաց Վարդանյանը:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ Իրանը գոնե հետագայում եթե ոչ, այսպես ասած, ագրեսիվ ձևով, ապա հետզհետե կփորձի հակազդել Ռուսաստան-Թուրքիա տանդեմին: «Իրանական դիվանագիտությունը պահի ազդեցության տակ հապճեպ որոշումներ չի կայացնում: Միշտ ականատես ենք եղել, երբ տարածաշրջանում դեպքերն իրանական կողմի համար թվացել են շատ անհուսալի կամ օրհասական, բայց Իրանը 180 աստիճանով շուռ է տվել այդ ամենը»,- հավելեց նա:

Անդրադառնալով Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի իշխանությունների որոշմանը՝ Վարդանյանը փաստեց, որ Իրանը պաշտոնապես առայժմ որևէ կերպ չի արձագանքել: Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ Սիրիայի հարցում համագործակցել Իրանի հետ կամ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան-Իրան-Հայաստան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում