Նյու Յորքում բացվել է դրամագիտության ու ֆալերիստիկայի ոլորտում հավաքորդների ու ներդրողների խոշորագույն հանդիպումը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Սպասվում են տասնյակ հազարավոր այցելուներ, որոնք կկարողանան նայել ու գնել դրամները մասնագիտացված տոնավաճառում»,- ասել է ֆորումի կազմկոմիտեի նախագահ Քևին Ֆոլին:
«Միջազգային դրամագիտության շաբաթը» Նյու Յորքում արդեն կես դար ավանդաբար անցկացվում է հունվարի առաջին կեսին: Տոնավաճառը կաշխատի 3 օր:
Վաճառասեղաններին գերակշռում են անտիկ, ամերիկյան ու արևմտաեվրոպական պետությունների դրամները:
Դրամների գինը տատանվում է մի քանի դոլարից մինչև մի քանի հարյուր հազար դոլար:











































