Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ընթանում է կողմերի ռազմական պոտենցիալը հավասարակշռելու գործընթաց. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչ կապ է տեսնում կազանյան հանդիպումից երկու օր առաջ ՌԴ Դաշնային խորհրդի կողմից Գյումրիում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագրի վավերացման և Հայաստանի ԶՈւ-ին անհատույց զինամթերք տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ, նկատեց, որ, ընդհանուր առմամբ, այս աշխարհում ոչ մի բան հենց այնպես չի կատարվում:

Նա հիշեցրեց, թե ինչպես շաբաթներ առաջ տարածվեց տեղեկատվություն, թե Հայաստանը հետաքրքրված է համազարկային հրետանային համակարգով, որոնք կարող են հասնել մինչև Բաքու, այնուհետև հայտարարություններ տարածվեցի անօդաչու ինքնաթիռների ձեռքբերման մասին, ինչպես նաև խոսվում էր, թե Ադրբեջանն իր ողջ ռազմական ներուժը ցույց կտա մայիսի 26-ի ազգային շքահանդեսի ժամանակ:

«Եվրախորհրդարանում էլ ֆրանսիացի համանախագահը հայտարարեց, թե իրենք գիտեն, որ կա երկիր, որը Ադրբեջանին օգնում է տարաբնույթ ռազմատեխնիկայով: Այս ամենը պատահական չէ և հստակ է, որ ընթանում է գործընթաց՝ հավասարակշռելու կողմերի ռազմական պոտենցիալը»,- մանրամասնեց Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ նման քայլերով և հայտարարություններով միջազգային հանրությունը ուզում է ցույց տալ, որ ռազմական իմաստով հակամարտության կողմերը միմյանց չեն զիջում. «Փաստացիորեն ցանկանում են ասել՝ գնացե՛ք, տղանե՛ր, ավելի կարևոր խնդրի մասին մտածեք, թե ինչպես եք խաղաղություն հաստատելու, ոչ թե կռվելու»:

Պողոսյանի խոսքերով, նման մեսիջների հիմնական մեկնաբանությունն այն է, որ աշխարհում թույլատրելի չէ կոնֆլիկտների լուծման ռազմական մեխանիզմը, իսկ այն կողմը, որը ցանկանում է պատերազմ սկսել, ավելի շատ կտուժի ու կպարտվի. «Ապագա պատերազմը չի լինելու այնպիսին, ինչպես եղավ 90-ականներին, այն չի լինելու առաջին գծում, այլ ընթանալու է տարբեր մայրաքաղաքներում և մեծ քաղաքներում, և պետք է գիտակցել, որ պատերազմը լուծում չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում