Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում հռոմեական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Սամպդորիա»-ի նկատմամբ: Հանդիպման միակ ու վճռորոշ գոլը հեղինակեց Վասիլիոս Թորոսիդիսը:
Արդյունքում, Ռուդի Գարսիայի սաները նվաճեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ հունվարի 22-ին հանդիպելու են Թուրինի «Յուվենթուս»-ի հետ:
«Ռոմա» – «Սամպդորիա»` 1:0
1:0 Թորոսիդիս (6’)




































