Իրանը «սովորել է միջուկային տեխնոլոգիաների բոլոր սկզբունքները, սակայն խիստ դեմ է միջուկային ռումբերի ստեղծմանը»: Այդ մասին հունվարի 9-ին հաղորդել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար, խորհրդարանի անդամ Ջեք Սթրոյի ղեկավարած պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք համարում ենք, որ նույնիսկ մեկ ատոմային ռումբի ստեղծումը այսօր սպառնալիք է խաղաղության ու անվտանգության համար, քանի որ այն կարող է այնպիսի աղետ հրահրել, ինչպիսին տեղի է ունեցել ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքներում»,- Press TV-ին հաղորդել է Բորուջերդին:







































