2013 թ. ընթացքում Ֆրանսիայի առևտրային հավասարակշռության դեֆիցիտը կարող է կազմել 60 միլիարդ եվրո: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին «Ֆրանս-էնֆո» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Նիկոլ Բրիկը:
2012 թ. առևտրի դեիֆիցիտը կազմել է 67 միլիարդ եվրո, իսկ 2011թ.` 74 միլիարդ:
Ֆրանսիայի մաքսային ծառայության տվյալներով` նոյեմբերին առևտրային հավասարակշռության դեֆիցիտը «զգալիորեն մեծացել է»` հասնելով մինչև 5.7 միլիարդ եվրոյի՝ ի տարբերություն հոկտեմբերին գրանցված 4.8 միլիարդ եվրոյի: Միևնույն ժամանակ նոյեմբերին արտահանումը եղել է ընթացիկ տարվա ամենացածր մակարդակի վրա և կազմել է 35.6 միլիարդ եվրո:









































