Tuesday, 23 06 2026
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ

ԵՊԲՀ ուսանողների նամակը հանձնված է ԿԳ նախարարին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների նամակը` ուղղված կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, արդեն հանձնվել է նրան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

«Նախարարությունը որևէ առնչություն չունի այդ վճարների հետ, ուղղակի դրանց օրինականության, մեխանիզմների առթիվ մենք նամակն ուղարկել ենք նախարարին, պիտի ուսումնասիրվի: Երբ պատասխանը պատրաստ լինի, մենք այն կտրամադրենք»,- ասաց նա:

Ուսանողները բողոքում են ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների և հետագայում ցիկլը վճարովի հիմունքներով կրկնելու դեմ, նշում են, որ, ասենք, չորս շաբաթանոց ցիկլային պարապմունքի ընթացքում, եթե ուսանողը յուրաքանչյուր շաբաթում ունենում է նույնիսկ մեկ «անհարգելի» բացակա, պարտավոր է կրկնել ամբողջ 4 շաբաթն էլ՝ համապատասխանաբար վճարելով դրա համար: «Մենք դեմ չենք բացակայությունների լրացմանը, բայց ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս լրացնել կոնկրետ բացակայած օրերի ժամաքանակը, այլ ստիպում են, որ ուսանողը հաճախի և կատարի վճարում ամբողջ շաբաթվա համար: Ի՞նչ է սա, եթե ոչ դրամաշորթություն: Չէ՞ որ ընդամենը մի քանի տարի առաջ ցիկլերի կրկնությունները կատարվում էին միայն անվճար հիմունքներով»,- ասում են նրանք, նաև նշում, որ ցիկլի կրկնության փաստը շատ ամբիոնների և դասախոսների ձեռքում վերածվում է հզոր զենքի՝ ուղղված ուսանողների, այս պարագայում՝ թույլ օղակի դեմ: Ցանկացած ամբիոն կամ դասախոս ուսանողի դեմ անձնական հակակրանք տածելու դեպքում կարող է նրա ցանկացած, անգամ չնչին սխալն օգտագործել, ասենք` լսարանից դուրս հրավիրել եւ բացակա դնել:

Բժշկական համալսարանից հղում կատարեցին ԵՊԲՀ ռեկտորի 2012 թ. մարտի 21-ի հրամանին, որով հաստատվել է «Բաց թողնված դասերի լրացման կարգը», որի համաձայն` եթե ուսանողը ուսուցման մասին պայմանագրով նախատեսված վարձավճարի սահմաններում և համալսարանի կողմից սահմանված ուսումնական ծրագրերով և ժամանակացույցով նախատեսված դասերից բացակայել է, համալսարանի կողմից նախատեսվում են լրացուցիչ վճարովի դասընթացներ` հետևյալ պայմաններով. ա) 2 շաբաթ և ավելի տևողությամբ առարկաների ցիկլային պարապմունքներից բացակայելու դեպքում ուսանողը պարտավոր է լրացնել յուրաքանչյուր բացակայած դասի 1 համապատասխան շաբաթը, բ) դասերի բացթողումը (բացակայելը) դասերին չներկայանալն է և այն բացակայությունները, որոնք նշանակվել են ուսանողի՝ դասերից ուշանալու պատճառով: Դասից ուշացում է դիտվում դասի մեկնարկից և դասամիջոցից հետո ուշացումը. գ) գործնական պարապմունքներին հաճախումների գրանցումը դասախոսի կողմից պետք է կատարվի դասի մեկնարկից հետո 5 րոպեի ընթացքում՝ ուսումնական մատյանում: Դասախոսություններից բացակայությունները գրանցվում են համապատասխան մատյաններում, դ) ուսանողի ներկայության դեպքում դասամատյանի համապատասխան վանդակում պետք է գրանցվի «ն» տառը, իսկ բացակայության դեպքում՝ «բ» տառը: Լրացուցիչ դասընթացների համար վճարման չափը որոշվում է՝ ելնելով ռեկտորի կողմից հաստատված յուրաքանչյուր առարկայի կրեդիտների գնացուցակից՝ համապատասխան ժամկետների համամասնական չափերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում