Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ռոբերտ Քոչարյանը որոշել է ձևաչափը

Թեև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ դեռևս չի որոշել քաղաքականության մեջ իր ձևաչափը, այդուամենայնիվ պետք է արձանագրել, որ նրա քաղաքական վերադարձի մասին հայտարարությունից հետո մի ձևաչափ նկատվում է հստակ: Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադարձել հարցազրույցի ձևաչափով: Համենայնդեպս, առայժմ դա միակ և հստակ ձևաչափն է այն բանից հետո, երբ Քոչարյանը հայտարարել է, որ արդեն վերադարձել է: Իսկ նա հենց այդպես էլ հայտարարել է՝ համարեք, որ արդեն վերադարձել եմ:

Բացառիկ հարցազրույցը նրա քաղաքականություն վերադարձի առայժմ բացառիկ ձևաչափն է: Սա նաև միանգամայն հասկանալի ձևաչափ է՝ նկատի ունենալով այն, որ հարցազրույցը որևէ քաղաքական բովանդակության համար կոնկրետ պատասխանատվություն չենթադրող ձևաչափ է: Ռոբերտ Քոչարյանն այդպիսով մի կողմից ցույց է տալիս կամ ստեղծում է տպավորություն, որ կա իբրև քաղաքական գործոն, մյուս կողմից՝ նա իր քաղաքական ներկայության համար չի կրում ոչ մի բովանդակային պատասխանատվություն, քանի որ չի ստեղծում քաղաքական որևէ կոնտենտ: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանը խանգարում է այդպիսի ստեղծագործական քաղաքականության իրականացումը որևէ այլ սուբյեկտի համար:

Բանն այն է, որ հարցազրույցների միջոցով ստեղծելով քաղաքականության իմիտացիա, բայց չմտնելով որևէ բովանդակային պատասխանատվության տակ, Ռոբերտ Քոչարյանը այդ իրավիճակի «տակ է գցում» քաղաքական մյուս դերակատարներին, որոնք մտադիր են կամ հավակնում են նոր իրավիճակում ծավալել գործունեություն նոր իշխանության քաղաքական արեալից դուրս: Այլ հարց է, թե որքանով են բովանդակալից լինելու այդ ուժերը, որքանով են նրանք լինելու պատասխանատու, ստեղծելու իսկապես որակյալ քաղաքական կոնտենտ: Բայց փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը արգելափակել է նրանց հնարավորությունը, քանի որ իր քաղաքական ներկայությունն ինքնաբերաբար կլանում է մյուս բոլոր ուժերին և ձևավորում սև-սպիտակ, ստեղծում այդ տեխնոլոգիան կիրառելու հիանալի նախադրյալ:

Առնվազն տարօրինակ կլինի, եթե, օրինակ, որևէ իշխանություն կամ որևէ քաղաքական ուժ ընդհանրապես չօգտագործի այն հնարավորությունն ու նախադրյալները, որ ստեղծվում են իր համար՝ կամա, թե ակամա: Այդ իմաստով միանգամայն հասկանալի ու տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է իր հնարավորությունը: Քաղաքականությունը հնարավորի արվեստն է՝ ինչպես ասում է հայտնի ձևակերպումը: Ըստ այդմ՝ արդյունավետ է քաղաքականության մեջ նա, ով առավելագույնս է անում հնարավորը: Եվ այս տեսանկյունից ստացվում է ուշագրավ իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն անում է քաղաքականության մեջ իր համար առավելագույն հնարավորը՝ հարցազրույցներ է տալիս, դրանով փակում է հնարավորությունները այլ ուժերի համար, և առավելագույն հնարավորություն է ստեղծում նոր իշխանության համար: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իրականում քաղաքական մարտահրավեր է մյուս ուժերի համար, ոչ թե իշխանության: Սակայն այստեղ էլ կա հետաքրքիր շարունակություն՝ այն իմաստով, որ մյուս ուժերն էլ ավելի շուտ իշխանության հետ են մտել բախման կամ դիմակայության մեջ՝ թողնելով իրականում իրենց գլխավոր մարտահրավերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում