Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել փորձ անցկացնել՝ կատարելով միջուկային վառելիքի հալեցման գործընթացի իմիտացիա, որը տեղի էր ունեցել 2011թ. մարտին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երեք ռեակտորներում: Այս գործողությունը կիրականացնի Ատոմային էներգետիկայի ուսումնասիրման և զարգացման կազմակերպությունը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Փորձը կոչված է համալրելու տեղեկության պակասն այն մասին, թե ինչ է տեղի ունենում միջուկային վառելիքի հետ այն բանից հետո, երբ ինչ-որ տեխնիկական խաթարման պատճառով սառեցումն ընդհատվում է: Նման տեղեկությունները թույլ կտան ավելի լավ նախապատրաստվել հետագայում նման դեպքերում:
Փորձի համար կպատրաստվի 1.2 մետր բարձրությամբ պողպատե կապսուլա: Դրա մեջ կտեղադրեն 30 սմ-անոց վառելիքի միջուկը: Այդ կապսուլայում կստեղծեն մոտավորապես նույն պայմանները, որոնք տեղի են ունեցել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի ժամանակ: Միջուկային առանցքի քայքայման գործընթացը կֆիքսի տեսախցիկը, ինչպես նաև հատուկ սարքերը: Հալված վառելիքը այնուհետև կենթարկվի ուսումնասիրության:








































