Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ներկա կգտնվեն «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մրցանակի հաղթողի ևս մեկ հավակնորդ` Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նույնպես կմասնակցի արարողությանը:
Երեկոյի պատվավոր հյուրերը կլինեն Ֆրանց Բեկենբաուերը, Զինեդին Զիդանը, Պելեն, Նեյմարը և այլք:
«Ոսկե գնդակ»-ի հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:






































