Նոր տարում լայն էկրաններից քաջ ծանոթ Հյու Ջեքմանը ներկայացել է նոր տեսքով. դերասանը փոխել է սանրվածքը:
Այժմ Ջեքմանի գլխի վերևի մասում գրեթե մազեր չեն մնացել, սակայն ծոծրակին խոպոպներ են հայտնվել: Հոլիվուդյան դերասանի երկրպագուները չպետք է անհանգստանան, որ իրենց կուռքը նոր տենդենցներով է տարվել, և որ մենք նրան այլևս չենք տեսնի արդեն ծանոթ սանրվածքով:
Ինչպես պարզվել է, օրեր առաջ սկսվել են «Չապի» ֆիլմի նկարահանումները, որտեղ Ջեքմանը գլխավոր դերակատարն է: Հենց այդ ֆիլմի համար էլ նա ստիպված է եղել փոխել սանրվածքը, գրում է spletnik.ru-ն:









































