Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 24-ին. սա է կարևորը

Ինչ է լինելու սեպտեմբերի 23-ին՝ թերևս ընդհանուր գծերով ակնհայտ է. «Իմ քայլը» դաշինքը ստանալու է 40%-ից ավելի քվե, ու նրա առաջին համարն օրենքի ուժով դառնալու է քաղաքապետ։

Այս ընտրական կամպանիայի որակին անդրադառնալ առանձնապես չենք ուզում. արձանագրենք միայն, որ այն բավականին հեռու էր նրանից, ինչը կոչվում է հեղափոխության արժեքների կապիտալիզացիա, մանավանդ որ սիրո և հանդուրժողականության սկզբունքները քարոզարշավի հենց առաջին րոպեներից փոխակերպվեցին փոխադարձ անհանդուրժողականության ու աննախադեպ «սև» PR-ի։ Մեղավորներ նույնպես չենք փնտրում, միայն հավելենք, որ քաղաքական օրակարգ ու նշաձող սահմանողը իշխանությունն է, իսկ մյուս ուժերը հիմնականում ադապտացվում են խաղի կանոններին։

Անտագոնիստական այս քարոզարշավը, որը պետք չէ շփոթել մրցակցության ու դասական քաղաքական պայքարի հետ, չի կարող նպաստել հասարակության կոնսոլիդացիային, ու վստահաբար հենց ընտրությունների հաջորդ օրը լինելու են թեկնածուներ ու քաղաքական ուժեր, որոնք անգամ կասկածի տակ են դնելու ընտրությունների լեգիտիմությունը՝ իրենց դժգոհությունների ծիրում ներառելով հասարակության մի հատվածին։ Հարցն այն չէ, որ ընտրությունները կեղծվելու են. շատ կարևոր է, թե ինչ գործընթացի արդյունքում է ստացվել ընտրական պրոդուկտը, իսկ տվյալ պարագայում այն լինելու է ոչ թե ազատ մրցակցության, այլ կոշտ հակադրության հետևանք։

Այս համատեքստում շատ կարևոր է, թե քաղաքական համակարգն ինչպես է դիմավորելու սեպտեմբերի 24-ը, որովհետև քաղաքապետական ընտրությունները կամ առնվազն դրանց քարոզարշավը քանդեցին հետհեղափոխական համաձայնությունների ստատուս քվոն, ու հիմա դժվար է պատկերացնել, որ թեկուզև ժամանակավոր նույն կառավարությունում կարող են համակցվել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք իրար մեղադրում են մահացու մեղքերի մեջ։

Քաղաքական ուժերին ու հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելուց հետո խիստ տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետական ընտրություններից հետո պետք է շատ արագ ձեռնամուխ լինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որովհետև երկիրը չի կարող երկար ժամանակ ապրել «զորանոցային» պայմաններում։ Մյուս կողմից՝ անտագոնիստական քարոզարշավը հասարակությանը իշխանության շուրջ կարող է կոնսոլիդացնել կարճ ժամանակի ընթացքում։ Եթե Նիկոլ Փաշինյանը բաց թողնի մոբիլիզացիոն այս փուլը, ավելի ուշ հասարակությունը գուցե նրան զրկի մյուս մրցակիցների մեջ «սևեր» փնտրելու ազատությունից։

Հայաստանում անտագոնիստական ընտրությունները միշտ վերջացել են պարտվածների անվերապահ կապիտուլյացիայով։ Արդյո՞ք հիմա կկրկնվի այդ ավանդույթը ու, ասենք, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ճնշում կգործադրվի այն ուժերի վրա, որոնք կասկածի տակ կդնեն ընտրությունների որակն ու արդյունքները, թե՞ սեպտեմբերի 24-ին երկիրը կրկին կվերադառնա սիրո ու համերաշխության ռեժիմ։ Այս հարցի պատասխանը դարձյալ չունենք, որովհետև, անկեղծ լինենք, իշխանության քայլերն անկանխատեսելի ու շատ դեպքերում քաոտիկ են, իսկ ընդդիմության հնարավորությունները՝ չբացահայտված՝ հանրային ընկալման ու արձագանքման տեսանկյունից։

«Իմ քայլը» դաշինքի ակնկալվող համոզիչ հաղթանակը մի կողմից՝ մեծացնում է Նիկոլ Փաշինյանի գործողությունների ազատությունը, մյուս կողմից՝ կաշկանդում է նրան։ Փաշինյանը լրացուցիչ արգումենտ է ստանում խորհրդարանի լուծարումը քաղաքականապես մոտիվացնելու համար, սակայն այդ հարցում կորցնում է փաստացի փլուզված կոալիցիայի մասնակիցների ակտիվ աջակցությունը՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ընթացակարգն ավելի անորոշ դարձնելով։ Սակայն շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ քաղաքապետական ընտրություններից հետո հեղափոխության թիմը, նրա քաղաքական ու սոցիալական բազան ոչ թե ընդարձակվում են, այլ պարփակվում են կոնկրետ շրջանակի մեջ, որից դուրս արդեն մրցակիցներ կամ նույնիսկ հակառակորդներ են։ Հարթակի ու հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության նման նույնացումը ստվերում են թողնում այն արժեքները, որոնց համար ապրիլ-մայիս ամիսներին Երևանի փողոցներում կոնսոլիդացվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։

Հեղափոխության արժեքների կապիտալիզացիան ենթադրում էր ոչ թե մյուսների քաղաքական կապիտուլյաիա հարթակի առջև, այլ՝ քաղաքական տոլերանտության ու բազմազանության մոդելի ներդրում։ Այս քարոզարշավը հեղափոխությունը դարձրեց մեկ ուժի սեփականություն՝ դրանից բխող քաղաքական ու արժեքային դիսկրիմինացիայով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում