Իրանի գերագույն առաջնորդի կողմից միջուկային զենքի վրա դրված արգելքը մեկնաբանում է այն, թե ինչու երկրի պաշտպանության դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի: Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործանախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:
Զարիֆն այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեք Սթրոյի հետ հանդիպմանը: Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը Թեհրան է ժամանել հունվարի 7-ին, որպեսզի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկի երկու երկրներին հետաքրքրող հարցեր:
«Իրանն ապացուցեց, որ իրեն հնարավոր չէ կանգնեցնել ճնշում գործադրելու միջոցով»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքով՝ փոխըմբռնման հասնելու համար պետք է վստահություն հաստատվի Իրանի և Արևմուտքի միջև:









































