ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնցետին, ով մասնակցություն է ունեցել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի` իտալական «Միլան» տեղափոխության գործընթացին, նշել է, որ ճապոնացի խաղացողի ծառայություններով հետաքրքրվել են նաև այլ ակումբներ:
« «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Էվերթոն»-ը ցանկանում էին ձեռք բերել Հոնդայի տրանսֆերը, սակայն որոշումը կայացնելը բարդ չի եղել, քանի որ նա միշտ երազել է խաղալ «Միլան»-ում»,- ասել է Բրոնցետին:
Հիշեցնենք, որ 27-ամյա Հոնդան «ռոսսոներիներ»-ի կազմը համալրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` ազատ գործակալի կարգավիճակում:







































