Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արգելել է համացանցային նամակագրությունն անծանոթ տղամարդկանց ու կանանց միջև:
Համապատասխան կրոնական օրենքը՝ ֆեթվան, ընդունվել է մի քանի օր անց այն բանից, երբ Իրանի իշխանություններն արգելափակել են WeChat հավելվածը, որը թույլ է տվել սմարթֆոնների տերերին հասանելիություն ստանալ սոցցանցերին:
«Հաշվի առնելով անբարոյականությունը, որը հաճախ կապված է դրա հետ, նամակագրությունը չի թույլատրվում»,- Խամենեի խոսքերն է մեջբերում Al Arabia հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է՝ միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Հասան Ռուհանին, օգտահաշիվներ ունեն Twitter և Facebook սոցցանցերում:









































